Երևան`   +30 °C
Այսօր`   Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.

«Նոր սկանդալային բացահայտումներ Շիրակի պետհամալսարանում». Գագիկ Համբարյան

123
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 14:10
«Նոր սկանդալային բացահայտումներ Շիրակի պետհամալսարանում». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր սկանդալային բացահայտումներ Շիրակի պետհամալսարանում (փաստաթուղթ). Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն ուղիղ մեկ տարի առաջ «ցտեսություն» է ասել ռեկտորի պաշտոնին, սակայն չեն դադարում կոռուպցիոն ռիսկեր պարունակող սկանդալային նոր բացահայտումները, որոնց հետևում կանգնած է վատահամբավ, կոռումպացված և տխրահռչակ նախկին ռեկտորը և նրան ոչնչով չզիջող ֆան-ակումբի որոշ անդամներ, որոնք մեծ հաճույքով օգնել են Սահակ Մինասյանին տարրականորեն փոշիացնել և գրպանել ոչ միայն բուհի բյուջեն, այլև Համաշխարհային բանկի կողմից ՇՊՀ-ում իրականացվող ՆՈՐԿԵՆՏ ծրագրի գումարները... Արդեն տեղեկացրել էի, որ ՆՈՐԿԵՆՏԻ շրջանակներում որոշ մրցույթներ իրականացնելիս դրանք կազմակերպվել են բազմաթիվ խախտումներով և կեղծիքներով... Իսկ հիմա կներկայացնեմ նույն ծրագրի շրջանակներում «Համակարգչային սարքավորումների և ծրագրերի» ձեռքբերման մրցույթի արդյունքների տվյալները, որը տեղի է ունեցել 2017-ի հոկտեմբերին, երբ ռեկտորի պաշտոնում Սահակ Մինասյանն էր... Բացարձակ չզարմացա, երբ տեսա, որ մրցույթի հաղթողն իր երեխաների քավորի՝ նույն ռեկտոր Մինասյանի 300 հազար դրամանոց խորհրդական Ս. Շահպարոնյանի (բուհում այս անձի գլխավոր աշխատանքը հիմնականում աշխատանքի ժամին քաղաքում շան հետ ման գալն էր և ստուգման համար բուհ ժամանած պատվիրակություններին ստելն էր, որի ականատեսն եմ եղել և կանխել եմ) հարազատ եղբայր Գ. Շահպարոնյանն է, որին պատկանող «Գ. Շահպարոնյան» ՍՊԸ-ն էլ հաղթող է ճանաչվել... Այո՛, սա «արդար» մրցույթի արդյունք է, երբ բարեկամդ հաղթում է ղեկավարածդ հիմնարկում հայտարարված մրցույթին... Ավելին՝ համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելիս մի հետաքրքիր փաստ է բացահայտվում... Պարզվում է՝ մրցույթին մասնակցած 3 կազմակերպություններից վերջինը հայտը ներկայացրել է հենց Մինասյանի բարեկամը... Կարելի է ենթադրել, որ նախօրոք հայտ ներկայացրած 2 կազմակերպությունների հայտերին ծանոթանալուց հետո, հատկապես առաջադրված գումարներին, Մինասյանի բարեկամը հայտը ներկայացրել է նրանցից 2-3 օր անց և այնպիսի գումար է պահանջել իր ծառայության համար, որը չի գերազանցել ծրագրի շրջանակներում առաջադրված նախահաշիվը՝ 37.942.800 ՀՀ դրամ՝ 62.730 դրամով զիջելով նախահաշվարկային արժեքին (38.005.530 ՀՀ դրամ )... Այսպիսի խայտառակ մրցույթներից հետո, երբ հաղթում է քավոր-սանիկական տանդեմը, որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ Սահակ Մինասյանը որևէ խախտում չի կատարել ՇՊՀ-ում... Դեռ հարց է, թե ցուցակում նշված ապրանքներն ամբողջությամբ գնված են, թե՝ ոչ: Շատ զարմանալի է, որ ՀՀ հետհեղափոխական իշխանությունները բացահայտ արհամարհում են Սահակ Մինասյանի գործած հանցագործությունները... Նրա թիկունքում կանգնած կաշառակերները, որոնք մեծ հաճույքով համագործակցել են Մինասյանի հետ և այս իշխանությունների օրոք սողոսկել են բարձ պաշտոնների, շարունակում են հովանավորել Մինասյանի նման կոռումպացվածին, որի գործունեության արդյունքում ՇՊՀ-ին հասցվել է մի քանի հարյուր միլիոն դրամի վնաս... Իրավապահները ցնծության մեջ են ընկնում, երբ «որսում» են մի 2-3 միլիոնի պետությանը վնաս հասցրած գյուղապետի կամ դպրոցի տնօրենի, սակայն բացահայտ վախենում են մոտենալ Մինասյան Սահակի նմանին... Ինչպես ասում են՝ ժողովրդին խաբելու համար մի քանի կիլկի են բռնում, իսկ շնաձկները հանգիստ շարունակում են իրենց սև գործը... ՆՈՐԿԵՆՏ ծրագիրը մինչև հիմա հարմար լափաման է ծառայում Մինասյանի և նրա ֆան-ակումբի ներկայացուցիչների համար, որոնք կեղծ մրցույթների, կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր պարունակող գործարքների միջոցով ահռելի գումարներ են փոշիացրել և գրպանել... Հատկանշական է, որ ո՛չ Համաշխարհային բանկը, ո՛չ ԿԳՆ-ի համապատասխան ԾԻԳ-ը և նրա տնօրենը, ո՛չ էլ ՊՎԾ-ն բացարձակապես չեն արձագանքում ՇՊՀ-ում իրականացվող ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում մեր կողմից բարձրաձայնվող հանցագործություններին, կասկածելի գործարքներին և ապօրինություններին...»: