ԿԳՆ-ն՝ առաջին դասարանցիների ծնողների ռմբակոծման տակ. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ գործարկվել է առաջին դասարանցիների առցանց հերթագրման մեխանիզմը։ Այն սկսվել է առավոտյան ժամը 9-ին, և համակարգը ներդրած ԿՏԱԿ-ը՝ կրթական տեխնոլոգիաների ինստիտուտը, ու կրթության նախարարությունը հայտնվել են ծնողների ռմբակոծման տակ, որովհետև համակարգը հարթ չի գործել՝ խափանումներ են եղել և մեծ աժիոտաժ, քանի որ որոշ դպրոցներում հերթագրվելու համար կռիվ է գնացել։ Այդ դպրոցներում հաշված րոպեների ընթացքում առաջին դասարանցիների անհրաժեշտ քանակը հերթագրվել է, ուշացողները ստիպված են լինելու ընտրել այլ դպրոցներ։ Մենք տեղեկացանք, որ ավանդական «պրեստիժ» դպրոցների կողքին՝ Պուշկին, Չեխով, Նիկոլ Աղբալյան, կան նաև այլ դպրոցներ, որտեղ արդեն տեղ չկա՝ Երևանի թիվ 130, 171, Շանթի անվան, Աբովյան քաղաքի թիվ 2, թվով 20 դպրոց։ Մասնագետները կարծում են, որ ամենաճիշտ համակարգը սովետականն էր՝ տվյալ դպրոցին կցագրված տարածքով»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
