ԵՊՀ 100 տարեկան է. միջոցառումներ կլինեն Գյումրիում և Երևանում
![]() Մայիսի 16-ը Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է. 1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել: Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թ. փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ: Մայիսի 16-ին, ԵՊՀ հիմնադրման օրը, Գյումրիում և Երևանում տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ: ԵՊՀ 100-ամյա հոբելյանին նվիրված Գյումրիի միջոցառումների ցանկը՝ 11:00 - Ուսանողական ֆլեշմոբ (Վարդանանց հրապարակ), Նույն օրը՝ մայիս 16-ին, ժամը 20:00-ին, արդեն Երևանում՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում, տեղի կունենա ԵՊՀ 100-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին համերգային ծրագրով ելույթ կունենա երգչուհի Իվետա Մուկուչյանը: Իսկ հաջորդ օրը՝ մայիսի 17-ին, ժամը 19:30-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում կանցկացվի «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին կհաջորդի Սոնա Ռուբինյանի և Գարիկ Պապոյանի համերգային երեկոն՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100, ՈւԽ 25-ամյակներին և Ուսանողության օրվան: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
