«Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ինձ հասած հետևյալ տեղեկությունը». Անահիտ Բախշյան
![]() Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետ պարոն Մարության, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ինձ հասած հետևյալ տեղեկությունը։ Երևանի Մայակովսկու անվան դպրոցի տարրականի մասնաշենքը, որտեղ մոտ 200 աշակերտ էր սովորում, 2 տարի առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի ցուցումով հանձնվել է «Գլոբալ բրիջ» կոչվող մասնավոր դպրոցին։ Այս դպրոցում այսօր սովորում է հազիվ 100 աշակերտ, իսկ Մայակովսկու դպրոցի աշակերտների կրթական գործընթացը տուժել է, որովհետև դասասենյակ չունենալու պատճառով կիսվող առարկաները չեն կիսվում կամ դասասենյակներում աշակերտների թիվը գերազանցում է սահմանված կանոնադրական նորմը։ Խնդրում եմ ուսումնասիրել այս գործարքի օրինականությունը, որովհետև այս պարագայում պետական դպրոցի շենքում մասնավոր դպրոց հիմնելը հաստատ պետական դպրոցի պայմանների վատթարացման է բերում, որը չի բխում պետական դպրոցում սովորող երեխաների կրթության շահերից»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
