«ՇՊՀ-ն այնքան չկա, որ պարոն վարչապետը զբաղվի մեր բուհի խնդիրներով». Գագիկ Համբարյան
![]() Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շիրակի պետհամալսարանում «ժողովրդավարական» անարխիա է: 2019 թ-ի մարտի 11-ին Շիրակի Մայր բուհում երկրորդ անգամ տապալվեցին ռեկտորի ընտրությունները. ռեկտոր կրկին չընտրվեց: Երբ սույն թվականի մարտին ռեկտորի ընտրությունները տապալվեցին, ՇՊՀ-ում գրեթե բոլորը հասկացան, որ այս հոգաբարձուների խորհրդով ռեկտոր չի ընտրվելու: Այդ իսկ պատճառով, եթե մարտի ընտրությունների ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր, ապա մայիսի 11-ի ընտրությունների ժամանակ այն գրեթե դատարկ էր. 24 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհրդի 12 անդամները՝ 6 դասախոս և 6 ուսանող, ներկայացնում են համալսարանը: 6 դասախոսները ՇՊՀ-ի նախկին ռեկտոր, տխրահռչակ և վատահամբավ Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ակտիվ ներկայացուցիչներն են: Նրանք կոնկրետ հետապնդում են մի խմբակի անձնական շահերը և նրանց բացարձակ չի հետաքրքրում ՇՊՀ-ում ստեղծված իրավիճակը և բուհի ապագան: 6 ուսանողներից 2-ը ևս ներկայացնում են Մինասյանի ֆան-ակումբը... Ստացվում է՝ Սահակ Մինասյանը հոգաբարձուների խորհրդում ունի 8 ձայն: Ձայների այսպիսի տեղաբաշխումը թույլ է տալիս Մինասյանի ֆան-ակումբին իրականացնել այն ծրագիրը, որն առաջին անգամ պաշտոնապես Մինասյանի «աղանդի վկաները» բարձրաձայնեցին մարտին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ՝ ընտրությունները հետաձգելով մինչև 2019 թ-ի հոկտեմբեր ամիսը: Որոշ ուժեր ՇՊՀ-ում ևս փորձում են օգտվել այս ամենից՝ հույս ունենալով, որ ապագայում կկարողանան մասնակցել ռեկտորի պաշտոնի մրցույթին և հաղթանակ տանել: Մայիսի 11-ին տեղի ունեցած մրցույթը ցույց տվեց, որ եթե նույնիսկ աշխարհահռչակ ինչ-որ գիտնական իր թեկնածությունը դներ, ևս չէր անցնի, քանի որ նա չէր համապատասխանի հոգաբարձուների խորհրդի «բարձր» պահանջներին... |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
