«Իշխանությունների անհասկանալի քայլերի արդյունքում ուսանողական եռանդը մարում է». Դավիթ Պետրոսյան
![]() «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունից արդեն 1 տարի անցավ, բայց ՀՀ շատ բուհերում ոչ մի շոշափելի փոփոխություն չեղավ։ Շատ համալսարաններում շարունակում են պաշտոնավարել ուսանողական ազատությունները ճնշած դեկաններն ու ռեկտորները, չհաստատված կանոնադրություններով, ապօրինի ֆինանսական ռեսուրսներ ստացած ուսանողական խորհուրդները։ Շատ համալսարաններում փոխվեցին հոգաբարձունների խորհուրդների կազմերը, բայց վերջիններս ոչ միայն ի վիճակի չեղան լուրջ փոփոխություններ անելու, այլ նույնիսկ կամք ու ցանկություն չունեցան անցյալին գնահատական տալու ու արդյունքում լեգիտիմացրին այն ամբողջը, ինչի դեմ պայքարելու դուրս էին եկել ուսանողները 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին։ Իշխանությունների ոչ հասատատակամ, հաճախ անհասկանալի քայլերի արդյունքում ուսանողական եռանդը, փոփոխությունների մեծ սպասելիքը, պրոակտիվ ակտիվությունն ուղղակի մարում է՝ նախկին հաջողությունների փուլը դարձնելով ուղղակի հաջողության պատմություն ու նոստալգիա։ Մինչդեռ այս մեկ տարվա ընթացքում կարելի էր մեծ ներդրումներ անել, առաջընթացի, զարգացման ծրագրեր ձեռնարկել։ Իրականում այս անգործությունն ապտակ է թե՛ հեղափոխությանը, թե՛ ուսանողներին ու դրա հետևանքները գնալով ավելի շոշափելի կդառնան»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
