«Նախագծեր մշակելիս ընտրեք մանկապարտեզում երեխա ունեցող մամաների ու հարցեր տվեք». Զոհրապ Եգանյան
![]() ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԿԳՆ առաջարկում է օրենսդրական նախագիծ, որով մանկապարտեզ հաճախող երեխաների մայրերին գործատուները մեկ ժամ շուտ կթողնեն ավարտել աշխատանքը։ Ես վստահ եմ, որ լավ նպատակ ունեցող այս նախագիծը չի լուծելու իր խնդիրը և տեղի է ուենալու այն, որ մասնավորը ավելի շատ է ձգտելու հղի կամ մանկահասակ երեխա ուեցող կանանց չընդունել աշխատանքի։ Մեզանում երեխա ունենալ պատրաստվող կամ ունեցող կանայք աշխատաշուկայում անմրցունակ են ու «ոչ ցանկալի»։ Օրենսդրությունն է այդպիսին, Հայաստանը երեխա ունենալու համար հարմար երկիր չէ, այստեղ պապիկ֊տատիկի հետ չապրող երիտասարդ ծնողների համար ստեղծված են բոլոր անհարմարությունները։ Բազմիցս ասել եմ՝ աշխատավայրերում սենյակներ հատկացրեք, որտեղ աշխատողները կթողնեն իրենց երեխաներին, մինչև մանկապարտեզների ու խնամքի կենտրոնները չդառնան հասանելի, Հայաստանում ծնելիության բում չի լինի։ Խնդրում եմ՝ նախագծեր մշակելիս ընտրեք մանկապարտեզում երեխա ունեցող մամաների ու հարցեր տվեք։ Կարծում եմ՝ այս ամենի լավն այն է, որ պետությունը սկսել է հասկանալ, որ այստեղ խնդիր կա»: |

«Հուսանք՝ Բարձր դատարանը հարցին կտա արդարացի և իրավական լուծում»․ Ցոլակ Ակոպյան
14010:00
Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան. «Հրապարակ»
12325.03.2026, 09:06
«Իրանի նոր առաջնորդը ծանր վիրավորվել է». ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն
95919.03.2026, 22:38
Հաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա կրթական ծրագրերով ընդունելության տեղերը
17519.03.2026, 22:24
«Հանրակրթական համակարգն ունի կենցաղապաշտ օկուպացիայից ազատագրվելու կարիք»․ Հակոբ Բադալյան
14318.03.2026, 16:48
«Առաջարկում ենք վերանայել նախակրթարանների տարիքային շեմը». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
13917.03.2026, 11:24
