Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.

«Այսօր իմ աշխատանքային վերջին օրն է». Լուսինե Մարգարյան

178
Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 10:15
«Այսօր իմ աշխատանքային վերջին օրն է». Լուսինե Մարգարյան

ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ գործընկերներ,
այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աշխատանքային իմ վերջին օրն է։ ԿԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնում ծառայությանս 3 տարիների ընթացքում փորձել եմ մասնագիտական և մարդկային կարողություններս ծառայեցնել պետական կառույց-զանգվածային լրատվամիջոցներ առավել մատչելի ու արդյունավետ կապի հաստատմանը, հրատապ հարցերի հիմնավոր արձագանքմանը:
Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում իմ լրագրող գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության, փոխադարձ ըմբռնման համար: Անկախ աշխատանքային և մասնագիտական դժվարություններից՝ մեզ հաջողվել է պահպանել մարդկային ջերմ հարաբերություններ:
Շնորհակալություն ՀՀ կրթության և գիտության նախարարության բոլոր աշխատակիցներին, որոնք պատվով են տանում պետական ծառայողի բարձր կոչումը և, լինելով ոլորտի պրոֆեսիոնալներ, երբեմն օրվա ընթացիկ աշխատանքների բեռի տակ չեն հասցնում իրենց ստեղծարար միտքը գործնականի վերածել:
Իմ խոնարհումը ուսուցիչներին, կրթօջախների տնօրեններին, դասախոսներին, կրթության ոլորտի նվիրյալներին, որոնք, անկախ բարեփոխումների վեկտորից, մշտապես ծառայում են երիտասարդ սերնդի դաստիարակության պատասխանատու ու պատվավոր գործին:
Կրկին շնորհակալություն բոլորիդ: Կհանդիպենք նոր աշխատավայրում, որտեղ շարունակելու եմ մասնագիտական կարողություններս ծառայեցնել Հայաստանին: Ինձ համար չկա հին ու նոր Հայաստան, կա՝ մի Հայաստան»: