ԵՊՀ խորհուրդը հայտնվել է փակուղում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին հարցրինք՝ ո՞ւմ հասավ ձեր մրցանակ գիրքը, որը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախատեսել էր տալ «Ուսանողի ձայնով զանգեցի, հարցրեցի ռեֆերատների գները…» հումորային մրցույթի հաղթողին։ «Գիրքն ինձ մոտ է, մնում է մրցույթն ամփոփվի»: Թերանում եք, էլի։ «Չենք թերանում. պարոն Վարդանյանը գործուղման է, կգա՝ կանենք»,- ուսանողի ձայնով լուրջ-լուրջ պատասխանեց ԿԳ նախկին փոխնախարար, ԵՊՀ խորհրդի անդամ Հովհաննիսյանը: Իսկ տեղյա՞կ եք՝ ե՞րբ է տեղի ունենալու ԵՊՀ խորհրդի նիստը, գրվեց՝ մայիսի 13-ին, կդրվի՞ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցը։ «Ոչ, չգիտեմ, մեզ դեռ նամակ չեն ուղարկել, ինչ վերաբերում է ապագա նիստում հրաժարականի հարցի՝ օրակարգում լինել-չլինելուն, նույնպես տեղյակ չեմ»: Փորձեցինք նիստի մասին տեղեկություն ստանալ ԵՊՀ խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանից, ով անջատեց հեռախոսը՝ լսելով, որ լրագրող է զանգողը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
