Սերգեյ Սմբատյանը հանդես կգա Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
![]() Մայիսի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Մալթայի մայրաքաղաք Վալետայում ղեկավարելու է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը կրելու է «Հիասքանչ ջութակ» խորագիրը և կայանալու է ապրիլի 29-ից մայիսի 10-ն անցկացվող Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Նվագախմբի հետ ելույթ կունենա հանրահայտ ջութակահարուհի Ջի Յոնգ Լիմը։ Վերջինս Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր է, բազմաթիվ այլ մրցույթների դափնեկիր և որպես մենակատար հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երեկոյի ընթացքում կհնչեն Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան, ինչպես նաև՝ Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա պալատ» բալետի նախերգանքը, «Ծովային պատկերներ» և «Բազեի թռիչքը» ստեղծագործությունները՝ գրված ջութակի և նվագախմբի համար։ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպվել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից։ Հիշեցնենք, որ 2018-ին փառատոնի պաշտոնական նվագախումբն էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը մեկ ամիս շարունակ, գրեթե ամեն օր, կատարողական մեծ վարպետությամբ եվրոպացի հանդիսատեսի առջև հանդես եկավ չկրկնվող երկացանկով և բազմաթիվ մենակատարների հետ։ |

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
194Երեկ, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
196Երեկ, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
17424.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
16224.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
17424.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
73923.10.2026, 08:49
