«Հակառակ դեպքում հերթական բարեփոխումը չի ծառայելու իր նպատակին»․ Մանե Թանդիլյան
![]() ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դպրոցների առցանց ընդունելության մասին․ Կրթության նախարարությունը նախաձեռնել է դպրոցների ընդունելության առցանց համակարգ, որը թեև պարզեցնում է ընդունելությունը և նվազեցնում է բազմաթիվ չարաշահումներ, սակայն ունի լուրջ խնդիրներ։ Ընդունելության միակ չափանիշն արագ գրանցվելն է տվյալ դպրոցում և հաշվի չի առնվում այլ կարևոր գործոններ: Մասնավորապես, որևէ ծնող չունի արտոնություն իր երեխայի համար դպրոց ընտրելու, եթե մյուս երեխան (երեխաները) հաճախում է (են) տվյալ դպրոց, և արդյունքում ծնողը երեխաներին դպրոց տանելու հետ կապված ունենալու ժամանակի և ծախսերի լուրջ խնդիր: Ի դեպ, երեխա ունեցող ընտանիքների մոտ 75%-ն ունի մեկից ավել երեխա: Արտոնություններ չկան նաև հաշմանդամություն ունեցող ծնողների, միայնակ մայրերի համար, որոնք նույնպես ունենալու են խնդիրներ, եթե երեխային չհաջողվի ընդունել բնակավայրին կամ աշխատավայրին մոտ դպրոց: Հուսով եմ՝ մինչև համակարգի գործարկումը կսահմանվեն արտոնություններ նշված խմբերի համար, հակառակ դեպքում հերթական բարեփոխումը չի ծառայելու իր նպատակին»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
