Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

Արդեն տևական ժամանակ է՝ ԿԳՆ-ն ուսուցիչներին չի վերապատրաստում. «Իրատես»

115
Ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ., 09:35
Արդեն տևական ժամանակ է՝ ԿԳՆ-ն ուսուցիչներին չի վերապատրաստում. «Իրատես»

«Իշխանության գալուց հետո կրթության ոլորտի պատասխանատուներն անմիջապես անցան նախկինների կատարածը թերագնահատելուն, քննադատելուն ու մի շարք հաստատություններում խախտումներ հայտնաբերելու մասին հայտարարություններ անելուն: Որտեղ ասես ու ինչքան ասես աուդիտ հայտարարեցին, բայց տեսանելի խախտումներ չհայտնաբերելով՝ հանգիստ նստեցին տեղները: Բարձաձայնեցին նաև մի շարք ՊՈԱԿ-ներ օպտիմալացնելու, ուսուցիչների վարքականոն մշակելու և նրանց աշխատավարձը բարձրացնելու մասին:

Հայտարարությունները, սակայն, մինչ այս պահը կյանքի չեն կոչվել:

Կրթության և գիտության նախարարության ամեն մի «հեղափոխական» հայտարարությունից հետո բողոքի հսկայական ալիք է բարձրանում, ոլորտի մասնագետներն ահազանգում են՝ այդպես վարվել չի կարելի: Ինչ վերաբերում է ուսուցիչների վարքականոնի մշակմանը, նոր որակի մանկավարժներ պատրաստելուն և ըստ այդմ բարձր վարձատրություն ապահովելուն, ապա այդ բարեփոխումներին միտված ծրագիրը՝ «Ուսուցիչը», դեռ երկու տարի առաջ էր մեկնարկել, որն այժմ նոր իշխանությունները սահուն կերպով փորձում են իրենց վերագրել:

Վերոնշյալ ծրագիրն իրոք կարելի է հեղափոխական համարել, քանի որ դրանով նախատեսվում էր ուշադրություն դարձնել կարևորագույն երկու ուղղության՝ ուսուցչի աշխատանքի որակական արդյունքի բարձրացմանը և ուսուցչի սոցիալական կացության կտրուկ բարելավմանը: Նախատեսվում էր, որ ծրագրի շնորհիվ բարելավվելու է ուսուցչի հեղինակությունը հասարակությունում, իսկ վերապատրաստումների ծրագրի ամբողջական փոփոխությունն ազդելու է ուսուցչի աշխատանքի որակի վրա: Ձևավորվելիք համակարգը, ի դեպ, կիրառելի էր լինելու միայն Հայաստանում: Ուսուցիչները, ծրագրի շրջանակում անցնելով հատուկ վերապատրաստումների փուլ, կարող էին տարբեր աստիճանների տարակարգեր ստանալ, ինչը նրանց հնարավորություն կտար մինչև 50 տոկոս ավելի աշխատավարձ ստանալու:

«Ուսուցիչ» ծրագիրը նախորդ տարի գրեթե ավարտուն տեսք ուներ, բայց քաղաքական վերադասավորումները հետին պլան մղեցին այն: Այժմ, ծրագրի առանձին դրույթներից օգտվելով, նոր կառավարիչները փորձում են նորարար երևալ ու բարձր աշխատավարձ խոստանալ ուսուցիչներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: