«Որպես առաջին քայլ՝ պետք է բոլոր ուսուցիչներին վերապատրաստել». Հովսեփ Խուրշուդյան
![]() «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր կրթական համակարգը ֆունդամենտալ վերափոխումների կարիք ունի: Քննադատական մտածողությունը պետք է առանցքային տեղ զբաղեցնի թե՛ որպես ինքնուրույն առարկա, և թե՛ որպես մեթոդաբանություն մի շարք դիսցիպլինները դասավանդելիս: Բացի այդ՝ հսկայական նշանակություն պետք է տրվի համաշխարհային գրականության ուսուցմանը, դրա քննարկումներին: Պլատոնից մինչև Ռուսո, Հյուգոյից ու Շեքսպիրից մինչև Տոլստոյ: Հայաստանում գնալով թափ հավաքող կղերագավառամիտ տխմար ինքնագոհության դեմը պետք է վերջապես առնել, որպեսզի կարողանանք այս մտավոր ճահճից դուրս գալ և առաջ գնալ: Հայ երեխայի աշխարհայացքը պետք է հնարավորինս լայն լինի, մտոհորիզոնը՝ անծայրածիր: Այո՛, մտավոր ճահիճ, որում լռված են անգամ բնագիտական բարձունքների հասած շատ «մտավորականներ» ու գիտնականներ: Որպես առաջին քայլ՝ պետք է բոլոր ուսուցիչներին վերապատրաստել, ում անհնար լինի՝ հեռացնել, որ դադարեն սերունդ ապականել: Հայաստանը հսկայական տասնապատիկ ավելի ներուժ ունի, քան այսօր կիրառվում է ու այն թաքնված է նոր սերնդի մեջ, որի ոգին դեռ չեն հասցրել կոտրել ու կրթել տխմար սերիալներով, կիսաբաց պատուհաններով ու գավառամտացող դպրոցով: Կրթական համակարգին անհրաժեշտ է հեղափոխություն, որը շատ ավելի բարդ է լինելու անել, բայց որը ոչ պակաս կարևոր է անել»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
