Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ռուբեն Սևակի անվան դպրոցում Զատիկի առթիվ գումար են հավաքում». Վահե Գևորգյան

334
Ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ., 10:00
«Ռուբեն Սևակի անվան դպրոցում Զատիկի առթիվ գումար են հավաքում». Վահե Գևորգյան

Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսել եմ՝ Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում Զատիկի առթիվ հանդես է կազմակերպվում, ու բնականաբար դրա համար գումար են հավաքում ծնողներից. դե Զատիկը առանց գումար հավաքելու ո՞նց կլինի, դա մեր քրիստոնյա ազգին հարիր չէ: Սա առաջին դեպքը չի, կան ծնողներ, որոնք սոցիալապես անապահով են, չեն ուզում ամեն անգամ անիմաստ գումար ծախսել, բայց հետն էլ կարծրատիպերի զոհ են դառնում, որ հանկարծ երեխան իրեն վատ չզգա, բայց կան ծնողներ, որ իրենք են ստանձնում կազմակերպչական մասը, առանց հաշվի առնելու մի մասի սոցիալական վիճակը. որպեսզի մենք կարողանանաք կանխարգելել նման երևույթները, ծնողները չպետք է կազմակերպչական դեր վերցնեն իրենց վրա և պատրաստ լինեն բարձրաձայնելու: Թաքուն բողոքելով հարցը չի լուծվի, որովհետև ստացվում է՝ այս ամենը իրականացվում է ծնողների կողմից, տնօրեններն էլ ամբողջ պատասխանատվությունը դնում են ծնողների վրա»: