Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 21 ապրիլի, 2019 թ.

«Երևանում կա մանկապարտեզ, որտեղ երեխաները ենթարկվում են բռնության». Արթուր Հայրապետյան

143
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ., 16:15
«Երևանում կա մանկապարտեզ, որտեղ երեխաները ենթարկվում են բռնության». Արթուր Հայրապետյան

Գրող, լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն Երևանում կա մանկապարտեզ, որտեղ երեխաները ենթարկվում են բռնության։ Ես դեռ ոչ մանկապարտեզի անունն եմ տալիս, ոչ էլ անհիմն հայտարարություն անում։ Քանի օր է ինձ են դիմում նույն մանկապարտեզի տարբեր երեխաների ծնողները։ Ծնողներից մեկը լուսանկար ունի, երեխայի մարմնի տարբեր հատվածներում կպտուկներով, իսկ սարսափելին այն է, որ դաստիարակը երեխաներին սովորեցնում է, որ հարցնող լինի կասեք, որ ձեզ ծեծում են ձեր ծնողները։ Լսում էի ծնողներին ու թվում էր սարսափ ֆիլմի սցենար է, որ մշակել են.. ես մանկապարտեզի հասցեն ուղարկում եմ համապատասխան կառույցներին, նաեւ փոխքաղաքապետ Tigran Virabyan-ին եմ տեղյակ պահում։ Եթե շատ կարճ ժամանակում ինչ-որ բան չնախաձեռնվի, անձամբ եմ գնալու այդ մականապարտեզ ու վայ նրան, որ հանկարծ փորձեցի բզբզալ ու ճշմարտությունը ջրի երես դուրս հանել։ Իսկ մինչեւ ես կխառնվեմ այդ գործին, ուզում եմ, որ իմ հետ կապնվեն համապատասխան կառույցների պատասխանատուներն ու թող ծնողները ծանոթացնեն, թե ինչ է կատարվում մանկապարտեզում իրենց երեխաների հետ։ Ես շատ բան կարող եմ անել, բայց վերը նշված խնդրի հետքերով պետք է գնա համապատասխան կառույցների ներկայացուցիչներն ու իրենք պետք է զբաղվեն իրենց գործով... շնորհակալություն»։