Սերգեյ Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն իրականացնում են համատեղ ձայնագրություններ
![]() Այս օրերին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը գտնվում էր Մեծ Բրիտանիայում, որտեղ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի (London Symphony Orchestra, LSO) հետ մասնակցում էր ձայնագրությունների։ Ձայնագրությունները կատարվել են հանրահայտ Watford Colosseum-ում։ Ի դեպ, սա Սերգեյ Սմբատյանի առաջին համագործակցությունը չէ LSO-ի հետ։ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն աշխարհի լավագույն նվագախմբերից է։ Այն հիմնադրվել է 1904 թվականին և իր տեսակի մեջ առաջին նվագախումբն էր Մեծ Բրիտանիայում։ 1906 թվականին այն դարձավ արտասահմանում (Փարիզ) ելույթ ունեցած առաջին բրիտանական նվագախումբը։ Նվագախմբի հետ սերտորեն համագործակցել են աշխարհահռչակ այնպիսի դիրիժորներ, ինչպիսիք են Կլաուդիո Աբբադոն, Լեոնարդ Բերնստայնը, Կարլ Բյոմը և այլք։ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սմբատյանի ձայնագրությունների պրոդյուսերն է «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը, ով իրականացնում է աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտների, կոլեկտիվների ձայնագրությունները: Նրա ձայնագրություններն արժանացել են մի շարք միջազգային մրցանակների և ներկայացված են ամենուր՝ աշխարհում դասական երաժշտության հավաքածուների վաճառքի լավագույն հարթակներում։ Սերգեյ Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հաջորդ ձայնագրությունը նախատեսված է այս տարվա հունիսի 4-ին։ Լոնդոնի սիմֆոնիկի և մաեստրո Սմբատյանի կատարմամբ ձայնասկավառակը թողարկվելու է հանրահայտ Naxos պիտակի ներքո։ |

Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է գրեթե չորս հազար տարվա վաղեմության բրոնզե զարդ (լուսանկար)
164Երեկ, 23:43
Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը (լուսանկար)
22715.11.2026, 23:54
«Հնագույն Հայաստան»․ Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը
21715.11.2026, 20:54
«17-րդ դարի վերջին ի հայտ եկավ սրի (թրի) առաջին նշանակալի ձևափոխված տարբերակը»․ Սուքիաս Թորոսյան
20614.11.2026, 16:12
«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
24413.11.2026, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
21913.11.2026, 13:54
