«Ուզում եմ հիշեցնել, որ ԵՊՀ-ն գումարներ էր փոխանցում ՀՀԿ-ի Երիտասարդական հիմնադրամին». Նիկոլ Փաշինյան
![]() «Բուհերը եղել են իշխանության ձեռքին բութ գործիք՝ ուսանողության շրջանում ստեղծարար նախաձեռնությունները խեղդելու, կուսակցական համակարգի մաս դարձնելու ու սոցիալական անպաշտպան վիճակը որպես քաղաքական գործիք օգտագործելու համար»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ վարչապետը: «Ուզում եմ հիշեցնել, որ ԵՊՀ-ն գումարներ էր փոխանցում Երիտասարդական հիմնադրամին, որը ՀՀԿ-ի հսկողության տակ էր և որը ուսանողներին օգնություն էր տալիս այն տրամաբանությամբ, թե ուսանողն ինչքանով է պատրաստ ծափահարել ՀՀԿ-ին ու էդպես շարունակ: Այո, հեղափոխությունն սկսվել է ԵՊՀ դռները բացելով ու ԵՊՀ դռները բաց պետք է մնան: Էն ռեկտորը, ով չափահաս մարդու առաջ փակում է դուռը, անելիք չունի ՀՀ-ում: Էդ ռեկտորները պետք է հավաքեն իրենց իրերն ու գնան՝ իրենց գործերով զբաղվեն»,- ընդգծեց վարչապետը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
