«Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում». Արայիկ Հարությունյան
![]() «Այն դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ՝ կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացները կշարունակի քննարկել»,- այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հնարավոր պաշտոնանկությանը՝ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով. «Ես Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում»: Հարցին, թե ինչ նկատի ունի նախարարը լրջագույն խնդիրներ ասելով՝ Հարությունյանը պատասխանեց. «ԵՊՀ-ի ներկայիս վիճակը տեսեք և կպատկերացնեք, թե ուր է գնում ԵՊՀ-ն: Համալսարանն ունեցել է ռազմավարական պլան, բայց այս իրադարձություններից դրդված ինչ-որ բարեփոխումների խմբեր են ստեղծում, ինչը ենթադրում է, որ այն ռազմավարական պլանը, որն ունեցել է, տարել է հետընթացի»: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարեց, որ ինքնակամ հրաժարական չի տա իր պաշտոնից: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
