«Եթե որևէ խոսակցություն սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի». Նիկոլ Փաշինյանը՝ ԳԱԱ ժողովին
![]() Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 26-ին, մասնակցում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որի ընթացքում ակադեմիկոսները հանդես են եկել ԳԱԱ 2018 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին զեկուցումներով: Ժողովի ընթացքում վարչապետը նշեց, թե որ ոլորտում կարող է Հայաստանի Հանրապետությունը հաջողություն ունենալ. «Ըստ էության ես կարող եմ ասել՝ ինչ է ուզում պետությունը, Կառավարությունը գիտությունից. մենք հայտարարել ենք, որ տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունը որպես տեխնոլոգիական երկիր և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը և գիտական պոտենցիալը, այդ թվում և ԳԱԱ-ն, ողջ թափով կսպասարկի քաղաքական այս տեսլականը»: Անդրադառնալով գիտության ոլորտի ֆինանսավորմանը՝ վարչապետը նշեց. «Կանխավարկածն այնպիսին է, որ ֆինանսների բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում, ինչ-որ բան պակաս է ֆինանսավորվում, բայց ուզում եմ ասել, որ Կառավարությունում մեր աշխատանքի ընթացքում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև եթե որևէ խոսակցություն մենք սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի: Պետք է խոսել ոչ թե նրա մասին, թե ինչքան փող կա և մենք ինչքան ենք պատրաստ հատկացնել, պետք է խոսենք նրա մասին, թե մենք ինչ խնդիր ենք լուծում, ինչպես ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը...: Հետևաբար, ես առաջարկում եմ, որ մենք ընդհանրապես այդ տրամաբանությունից դուրս գանք, որովհետև հարցն այն չէ՝ փող կա, թե չկա, հարցն այն է, թե ինչ ենք մենք ուզում»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
