«Կուրսայիններ ու ռեֆերատներ վաճառող կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելել». Հովհաննես Հովհաննիսյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել և արգելել կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը։ Ըստ նախագծի՝ գիտական ուսումնասիրություններ ու ատենախոսություններ պատրաստելու պարտադիր նախապայման է սովորողի կամ հետազոտողի ինքնուրույն աշխատանք կատարելու հանգամանքը։ Մինչդեռ գովազդի տարբեր միջոցներով անարգել տարածվում են ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային և այլ ավարտական աշխատանքներ կատարելու, գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու ծառայություններ, որոնք ուղղակիորեն միջամտություն են կրթության և գիտության արդյունքների կեղծմանը, հետևաբար նաև հարված՝ որակի ցուցանիշներին, շրջանավարտի իրական ձեռքբերումներին ու աշխատաշուկայում վստահության նվազեցմանը։ «Հեծանիվ հնարելու խնդիր չկա. պետք է էլեկտրոնային կառավարման համակարգ ներդնել ու էդտեղ տեղադրել հակապլագիատ գործիքներ, երբ ուսանողը ներբեռնում է իր աշխատանքը, պլագիատը միանգամից հայտնաբերվում է: Այսօր ակադեմիայի պատին կարող եք տեսնել kursayin.am և նմանատիպ աշխատանքների գովազդ, ավելին, որոշ տեղեր նույնիսկ արտագրություններ կան գումարով: Նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելել»,- ասաց Հովհաննիսյանը: «Ցածր գնահատականներով երեխային ընդունում ենք բուհ, հնարավորություն ենք տալիս մի քանի անգամ վերահանձնել քննությունները, մի կերպ գոյությունը քարշ ա տալիս 4 տարի: Հաշվարկե՞լ եք՝ քանի ուսանող կմնա, եթե այս միջոցներն ամբողջ խստությամբ կիրառենք»,- հարցրեց պատգամավոր Էդգար Առաքելյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում (տեսանյութ)
105Երեկ, 10:36Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
11223.04.2024, 12:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
13219.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
15018.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
33918.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
213112.04.2024, 18:48