ԿԳ նախարարի տեղակալը՝ Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ
![]() ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով կոմիտեի (CDPPE) բյուրոյի անդամ՝ դառնալով հեղինակավոր այդ կառույցում Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով ղեկավար կոմիտեի 11-րդ լիագումար նստաշրջանը մեկնարկել է մարտի 19-ին, Ստրասբուրգում: Միջոցառմանը հրավիրված են 50 պետության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրականացնում են հանրակրթության և բարձրագույն կրթության պլանավորումը, քաղաքականության մշակումը և իրագործումը: Կոմիտեի անդամ 50 պետությունից միայն չորսն են պատվիրակների ներկայացմամբ ընտրվում բյուրոյի անդամ, որոնց թվում այս անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը: Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոն կարևոր որոշումներ կայացնող և նախարարական կոմիտեի նիստերի օրակարգի բովանդակությունը ձևավորող մարմին է: ԵԽ-ն կրթության ոլորտում մի շարք հիմնարար կոնվենցիաներ ունի, որոնց անդամակցում է նաև Հայաստանը՝ իրականացնելով ծրագրեր կրթության բոլոր մակարդակներում: ԵԽ Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի նստաշրջանի աշխատանքները կավարտվեն մարտի 22-ին: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
