Երևան`   +29 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

Քաղաքապետարանը՝ Դանիել Իոաննիսյանի հայտարարության մասին

510
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 16:45
Քաղաքապետարանը՝ Դանիել Իոաննիսյանի հայտարարության մասին

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի ուղիղ եթերով խոսել է թիվ 168 դպրոցում իրականացվող դրամահավաքության և այլ չարաշահումների մասին․ այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։
Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը Իոաննիսյանի ուղիղ եթերի տեսանյութը ուղարկել է Հայաստանի Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչության)՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։