Երևան`   +29 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

Ավշարի դպրոցի տնօրենը ոստիկանների ուղեկցությամբ է դպրոց գնում

855
Երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ., 14:50
Ավշարի դպրոցի տնօրենը ոստիկանների ուղեկցությամբ է դպրոց գնում

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում արդեն 6-րդ օրն է, ինչ չեն դադարում դասադուլն ու գործադուլը: Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը հայտնում է, որ Ավշարի դպրոցի տնօրենը ոստիկանների միջնորդությամբ է դպրոց գալիս:

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ Ավշար գյուղի դպրոցում շարունակվում է դասադուլն ու գործադուլը։ Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները պահանջում են նոր տնօրենի հրաժարականը՝ պնդելով, որ նա դպրոցի փոխտնօրենին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, որպեսզի այդ պաշտոնում Արարատի մարզպետի մորաքրոջ հարսին նշանակի: