Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Օր առաջ պետք է լուծել Հոռոմ գյուղի դպրոցի շենքի հարցը». Սերոբ Խաչատրյան

393
Շաբաթ, 09 մարտի, 2019 թ., 19:45
«Օր առաջ պետք է լուծել Հոռոմ գյուղի դպրոցի շենքի հարցը». Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Սկսել եմ աշխատել Շիրակի մարզի Հոռոմ գյուղի աշակերտների հետ։ Դպրոցը գտնվում է գյուղի ծայրում և կան երեխաներ, ովքեր դաժան ցրտին կես ժամ քայլում են դպրոց հասնելու համար։ Դպրոցը գտնվում է գերեզմանոցից 50մ հեռավորության վրա և դաս պատասխանող աշակերտն ու դաս բացատրող ուսուցիչը շիրիմներին նայելով են խոսում։ Այս ամենը դեռ ոչինչ։ Դպրոցը վթարային է, խայտառակ շենքային պայմաններում է և ունի գույքի կարիք։ Օր առաջ պետք է լուծել այս դպրոցի շենքի հարցը։ Դիտեք տեսանյութը»։