Տեղի է ունեցել Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» գրքի շնորհանդեսը
4156
Շաբաթ, 09 մարտի, 2019 թ., 01:10
![]() «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» գրքի շնորհանդեսը, որն ուղեկցվել է համերգային ծրագրով: «Ուրախ եմ, որ այսքան մարդու հետաքրքրել է կոմպոզիտոր Գագիկ Հովունցը»,- նշել է Շուշան Հյուսնունցը: Միջոցառումը նախաձեռնված էր «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի կողմից, կոմպոզիտորի 90-ամյակին ընդառաջ, նվիրված նրա կամերային ստեղծագործություններին և երաժշտական տեսությանը. 2018-ին «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի և «Նարեկացի» արվեստի միության համագործակցությամբ լույս է ընծայվել Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» երաժշտատեսական աշխատության թարգմանությունը անգլերեն և գերմաներեն լեզուներով: Երեկոյի ընթացքում հնչել են Գ. Հովունցի մի շարք կամերային-գործիքային ստեղծագործություններ: |

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
194Երեկ, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
196Երեկ, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
17424.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
16224.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
17424.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
73923.10.2026, 08:49
