Աշխատանքից ազատվել է 25 ուսուցչի հանցանքի մեջ ներգրաված տնօրենը
![]() Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի միջնորդությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանին: Մարզպետը ղեկավարվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, հաշվի առնելով ՀՀ ՇՄ դատախազի 2019 թվականի փետրվարի 1-ի N:64/22-8-19 միջնորդագիրը, ՀՀ ԿԳ նախարարի 2019 թվականի փետրվարի 11-ի N:01/10/1727 -19 առաջարկությունը, անհիմն համարելով ՀՀ ՇՄ «Գյումրու N:19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Նարինե Սիմոնյանի 2019թ. փետրվարի 15-ին տրված բացատրությունը: Այս դպրոցում հայտնաբերված կոռուպցիայի համար տնօրեն Նարինե Սիմոնյանը ներգրավել էր դպրոցի 25 մանկավարժի: «Մենք քրեական գործի նախքաննության ընթացքում փաստեցինք, որ նշված տնօրենի կողմից կատարվել են 2 դրվագ հանցավոր արարքներ՝ պաշտոնական դիրքի չարաշահում և պաշտոնական կեղծիք: Ընդ որում, որ այդ հանցագործությունը տվյալ անձը կատարել է տևական և շարունակական՝ ներգարվելով շուրջ 25 աշխատողի: Քրեական գործի ընթացքում սուբյեկտը վերականգնել է պետությանը պատճաված վնասը, տվել ցուցմունք: Նույնաբովանդակ ցուցմունք տվեցին նաև դպրոցի 25 աշխատակիցներն ու փոխտնօրենը: Այդ պարագայում ես նպատակահարմար գտա քրեական գործով վարույթը կարճել՝ ոչ արդարացման հիմքով: Այսինքն, մենք փաստեցինք, որ տվյալ դպրոցի տնօրենը կատարել է հանցագործություն, բայց ես նպատակահարմար չգտա դատել, քանի որ ևʹ տնօրենին, ևʹ 25 ուսուցչին դատելը աննպատակահարմար է: Ո՞նց եք պատկերացնում՝ մի դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք»,- փետրվարի 18-ին Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
