Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Սա շատ հին մոտեցում է». Շուշան Դոյդոյան

336
Շաբաթ, 02 մարտի, 2019 թ., 04:30
«Սա շատ հին մոտեցում է». Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթության և գիտության նախարարությունը տեղեկատվություն է տարածել 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման (քննությունների) անցկացման մասին։ Կարծում եմ՝ սա շատ հին մոտեցում է, և անհրաժեշտ է վերանայել այս քննական պարտադիր ստուգումները 4-րդ դասարանների դեպքում։ Ի վերջո, գնահատական ստանալը խանգարում է երեխային կենտրոնանալ գիտելիքի իրական արժեքի վրա։ Քնություններն իրականում ոչ երեխային են որևէ բան տալիս, լարումից ու անհանգստությունից բացի, ոչ՝ ուսուցչին։ Անհրաժեշտ է հանրային քննարկումներ ծավալել թեմայի շուրջ»։