Երևան`   +28 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

«Եթե ռեկտորը չունի հեղինակություն, ապա պահելու իմաստը ո՞րն է». Արման Վարդանյան

596
Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 16:40
«Եթե ռեկտորը չունի հեղինակություն, ապա պահելու իմաստը ո՞րն է». Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ռեկտորը չունի հեղինակություն և հայտնի է, որպես հանցագործ ռեժիմի անմնացորդ ծառայություններ մատուցած չինովնիկ, ապա պահելու իմաստն ինչումն է, երբ դա անելով հանրության աչքին ԵՊՀ-ն սպեցիֆիկ գույն է ձեռք բերում։
Այո, խնդիրը քաղաքական է՝ անցյալից կամ պոկվում ենք, կամ մնում ենք անցյալում։ Ինչ վերաբերվում է չարաշահումներին՝ հանցագործ ռեժիմի ժամանակ ՀՀ-ում չի եղել չինովնիկ, որ չարաշահումներ արած չլինի։ Մանկապարտեզի, միջնակարգ դպրոցից սկսած, տնօրեն դառնում էին բացառապես կաշառքով, գները սկսվում էին 10․000$-ից։ Հիմա երկնքից տասը Գաբրիել հրեշտակապետ իջնեն՝ հանրությանը չեն կարող համոզել, որ ԵՊՀ-ի ռեկտորը սուրբ ա։
Այո, բոլոր ռեկտորները, անգամ նախարարները, գայիշնիկի տրամաբանությամբ կաշառքով գործի անցնելուց հետո, պետք է ոչ միայն այդ գումարը հաներ, այլ մի բան էլ օգուտով դուրս գար + դրան պարբերաբար նալոգներ մուծեր վերադասին, որ մնար իր տեղում։
Հանրությանը խաբել չի ստացվի, կամ անցնում ենք այս անցումնային փուլը, կամ մնում ենք անցյալում ու թեժ ամառներ անում իր բոլոր ծանր հետևանքներով։
Հ․Գ․ Անցումային արդարադատությունը շքեղություն չէ, այլ տեղափոխման միջոց՝ կամ գնում ենք առաջ, կամ մնում ենք կանգառում ու վարի գնում»։