«Դրանից հետո ԵՊՀ-ն դարձավ ՀՀԿ-ի ֆիլիալներից մեկը». Արշալույս Մղդեսյան
![]() «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը սոցկայքի իր էջում գրել է. «ԵՊՀ էդ ռեկտորի ընտրությունը հիշո՞ւմ եք։ Պարզվեց, որպեսզի նա ընտրվեր մի քանի ակադեմիկոսների քվեարկած թերթիկ պետք է անվավեր ճանաչվեր։ Ակադեմիկոսները կառլ չգիտեին՝ ինչպես պտիչկա դնել։ Հա ու երկու փուլով ընտրվեց։ 2006-ի մարտին մի անգամ չընտրվեց, ավելի ճիշտ, ըստ չար լեզուների, ուրիշն ընտրվեց, բայց դե Ազատիչը հասավ օգնության, ու Սիմոնյանը քաշեց «կրկին փորձիր» տոմսը։ Մայիսին երկրորդ փորձից նա տարավ համոզիչ հաղթանակ։ Ավելի կոնկրետ վարչական ռեսուրսով նրան կարգեցին ռեկտոր։ Ու դրանից հետո ԵՊՀ-ն դարձավ ՀՀԿ-ի ֆիլիալներից մեկը։ Ուժայինների ու լավ տղերքի վերահսկողություն ուսանողների նկատմամբ, դասախոսների ակադեմիական ազատությունների սահմանափակում ու մի բոլ չարաշահումներ, կոռուպցիա։ Ու հիմա Սիմոնյանի համար միտինգ են անում, ԵՊՀ փրկության մասին խոսում։ Մարդ նորմալ բառեր չի գտնում ձեզ նկարագրելու համար»։ |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
