«Չկան այն կապանքներն ու վախը, որ տիրում էր այն ժամանակ, երբ այստեղ նստած էր լինում Սերժ Սարգսյանը». Հովհաննես Հովհաննիսյան
![]() ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց, որ իրեն հատկապես ուրախություն է պատճառում մեկ հանգամանք. «Այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ վախենում էին խոսել, երբ այստեղ նստած էր լինում Սերժ Սարգսյանը, այսօր հանգիստ արտահայտում են իրենց կարծիքը, չեն վախենում արտահայտվելուց: Այդ իմաստով, ինձ համար բավականին մեծ ուրախություն է դա, որովհետև այն կապանքները, որոնք նախկինում եղել են մարդկանց վրա, ուսանողների վրա, այսօր չկան: Եվ այդ տեսանկյունից բավականին հետաքրքիր են այն քննարկումները, երբ տարաբնույթ ձևակերպումներով մարդիկ խոսում են բուհական ինքնավարությունից: Ինձանից շատ թող որևէ մեկը կողմ չլինի բուհական ինքնավարությանը. ես այս ամիսներին ամեն ինչ արել եմ ի շահ Երևանի պետական համալսարանի»,- ասաց նա: Հ. Հովհաննիսյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը որոշակի իմաստով, այսպես ասած, զոհ է նախորդ ռեժիմի: Հիշեցնենք, որ այսօր Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցման հարցը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
