Երևան`   +28 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

«ԵՊՀ-ի համար մտահոգները միգուցե իշխանության հետևից չէին տեսնում էս խնդիրները». Պետրոս Ղազարյան

323
Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 13:05
«ԵՊՀ-ի համար մտահոգները միգուցե իշխանության հետևից չէին տեսնում էս խնդիրները». Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ԵՊՀ-ն կուսակցականացվում էր ու դառնում էր մեկ կուսակցության շահերի սպասարկու, երբ ԵՊՀ ում դասախոսների պայմանագրեր չէին ներկարացնում՝ քաղաքական հայացքների համար ու դասախոսները վախենում էին ձայն հանել, երբ ուսանողական ինքնակազմակերպման մարմինները դառնում էին ՀՀԿ երիտթևի բջիջ, երբ ԵՊՀ-ն ներգրավվում էր ընտրակեղծիքների պրոցեսի մեջ, երբ ԵՊՀ-ն իր սուղ միջոցներից հսկայական գումարներ էր փոխանցում նախկին երիտասարդ Կարեն Ավագյանի հիմնադրամին, որ ծառայում էր երիտասարդական դաշտը ՀՀԿ-ականացնելուն, երբ հնարավոր եղավ ավարտել ԵՊՀ-ն, դիպլոմ ստանալ և անգրագետ մնալ... Երբ ԵՊՀ կրթության որակը հավասարվեց
վճարը մուծելուն, երբ դասախոսն իր գիրքը վաճառում էր ուսանողներին, իսկ հետո լսարանում թելադրում էր գրքի պարունակությունը, երբ գրագողությունը և արտադրությունն սկսեցին դիմադրության չհանդիպել... Երբ փողով ու ծանոթով քննություն ստանալը դարձավ սովորական բան,

էս ԵՊՀ-ի համար մտահոգները միգուցե իշխանության հետևից չէին տեսնում էս խնդիրները»։