Երևան`   +28 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

«Հույս ունեմ, որ այսօր կփակվի Սիմոնյանի 13-ամյա կործանիչ գործունեության էջը». Գրիգոր Երիցյան

369
Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 12:35
«Հույս ունեմ, որ այսօր կփակվի Սիմոնյանի 13-ամյա կործանիչ գործունեության էջը». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտորն է արդեն 13 տարի: Սիմոնյանի անվան հետ են կապվում բուհում համատարած կոռուպցիան, պետական միջոցների մսխումը, բուհի ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, կրթության որակի անկումը, կադրային սխալ քաղաքականությունը, բուհի քաղաքականացումը, ակադեմիական ազատությունների սահմանափակումը, տասնամյակներ աշխատող կոռումպացված դեկաններն ու ամբիոնի վարիչները: Սիմոնյանn արժեզրկել է «մայր բուհ»-ը, բուհից հեռացել են լավ մասնագետներ: Այս 13 տարիների ընթացքում բուհի անմխիթար վիճակից ու ցածրակարգ կրթության որակից տուժել են հազարավոր երիտասարդներ, ովքեր վճարել են կրթության համար, բայց փոխարենն ստացել են ոչինչ չասող դիպլոմներ: Իրեն հարգող գիտնականը, ղեկավարը, առաջնորդը նման պայմաններում վաղուց հրաժարական կտար, բայց Սիմոնյանը չի հարգում ո՛չ ինքն իրեն, ո՛չ իր գործընկերներին, ո՛չ էլ ակադեմիան: Հույս ունեմ, որ այսօր վերջնականապես կփակվի Սիմոնյանի 13-ամյա կործանիչ գործունեության էջն ու ԵՊՀ-ը կսկսի իր ռեաբիլիտացիան»: