Երևան`   +28 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

Արամ Սիմոնյանի դեմ քրգործի դրվագներից մեկով անցնում է «Իմ քայլի» պատգամավորը

232
Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 09:45
Արամ Սիմոնյանի դեմ քրգործի դրվագներից մեկով անցնում է «Իմ քայլի» պատգամավորը

«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվելու է ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը։ Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված, որի դրվագներից մեկով արտասահմանում գտնվող դասախոսներն աշխատավարձ են ստացել բուհից։

«Սակայն այստեղ մի նուրբ հանգամանք կա. տարիներ առաջ տեղի է ունեցել նմանատիպ մի դեպք, երբ արդեն նախկին ԿԳ փոխնախարար, ներկայումս «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը մեկ կիսամյակ բացակայել է երկրից, ու մեկ ուրիշը, ստորագրելով իր փոխարեն, աշխատավարձ է ստացել»,- պատմեցին բուհի աշխատակիցները»:

Մանրամասները՝ թերթի համարում: