Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ե՞րբ են սկսվում դպրոցականների գարնանային արձակուրդները. ԿԳՆ

376
Չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ., 11:55
Ե՞րբ են սկսվում դպրոցականների գարնանային արձակուրդները. ԿԳՆ

Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն առաջին դասարանցիների համար՝ մարտի 18-ից, 2-12-րդ դասարանցիների համար՝ մարտի 25-ից. հայտնում է ՀՀ ԿԳՆ-ի ֆեյսբուքյան էջը:
«Համաձայն հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եվ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների՝առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019 թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը՝ 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ: