«Իրավապահները մինչև հիմա ուսումնասիրություններ են կատարում, որի վերջը չի էլ երևում». Գագիկ Համբարյան
![]() Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավապահների զարմանահրաշ դանդաղկոտությունը. Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր, տխրահռչակ Սահակ Մինասյանի թիկունքում կանգնած անձինք սերտ հարաբերություններ ունեն գործող իշխանությունների հետ... Այդ իսկ պատճառով էլ, ընդամենը րոպեների բացահայտում պահանջող հանցագործությունները մինչև հիմա չեն բացահայտվում... Ինչ-որ անհասկանալի և ժամանակավրեպ ուսումնասիրություններ են անում մինչև հիմա... Օրինակ՝ կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրերի մատուցաման պահով հարուցված քրեական գործի բացահայտման համար ընդամենն անհրաժեշտ է 10 րոպե՝ համեմատել լիցենզիայում գրանցված մասնագետների անունները բուհի համապատասխան ամբիոնի աշխատակիցների ցուցակի հետ, որի արդյունքում, րոպեների ընթացքում, կպարզի, որ քաղաքագիտություն, սոցիոլոգիա, իրավագիտություն և այլ մասնագիտություններ կեղծ լիցենզիաներով են մատուցվել և մատուցվում ՇՊՀ-ում, քանի որ լիցենզիաներում ամեն մասնագիտության համար պարտադիր գրանցված 3 դասախոսները հիմնականում որևէ կապ չունեն ՇՊՀ-ի հետ... Բայց իրավապահները մինչև հիմա ուսումնասիրություններ են կատարում, որի վերջը չի էլ երևում...»: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
