ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել
![]() Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը ներկայացրել է նիստում ընդունված հայտարարությունը, ըստ որի՝ անհապաղ միջոցներ է պետք ձեռնարկել Մայր բուհի 100-ամյա հոբելյանը հավուր պատշաճի կազմակերպելու և նշելու ուղղությամբ: Գիտական խորհրդի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. Բարձրագույն կրթության ոլորտում պետական քաղաքականության գերակայություն են ճանաչվում բուհական ինքնավարության ապահովման ու ակադեմիական ազատությունների հարգման սկզբունքները: Այդ սկզբունքները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության զարգացման կարևորագույն հիմնասյուներից մեկը, և մեծապես կարևորվում է դրանց ապահովումը պետական բարձրագույն իշխանության կողմից: Ասվածի վառ վկայությունն է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ՀՀ Ազգային ժողովում արված հայտարարությունը՝ բուհական ինքնավարությունը հարգելու և դրան անհարկի միջամտությունն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Սակայն Մայր բուհի հիմնադրման 100-ամյակի նախաշեմին, հակառակ այս մոտեցման, պետական իշխանության որոշ մարմիններ և պաշտոնատար անձինք փորձում են, տարբեր շարժառիթներով պայմանավորված, խախտել նշված սկզբունքները և որոշակի մեթոդների կիրառմամբ վարկաբեկել Երևանի պետական համալսարանն ու արժեզրկել ԵՊՀ-ի 100-ամյակի խորհուրդը: Մինչդեռ 100-ամյակի հոբելյանական միջոցառումների արժանավայել կազմակերպումը պահանջում է կառավարության, հասարակության լայն շերտերի և ԵՊՀ ողջ կոլեկտիվի ակտիվ ջանքերի համադրում, որը կնպաստի Մայր բուհի անցած 100-ամյա ուղու արժևորմանը և զարգացման տեսլականի նախանշմանը: Այդ պատճառով նման միտումը համարում ենք խիստ մտահոգիչ և հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի չափազանց կարևոր դերակատարումը մեր երկրի պետականաշինության, տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտում՝ գտնում ենք, որ այն հարվածում է ոչ միայն Մայր բուհի, այլև պետության հեղինակությանը և խախտում է բուհական ինքնավարության ապահովման ու ակադեմիական ազատությունների հարգման միջազգային սկզբունքները: Նման պայմաններում ԵՊՀ գիտական խորհուրդը կոչ է անում. · հարգել բուհական ինքնավարության սկզբունքը և ակադեմիական ազատությունները, · անհապաղ միջոցներ ձեռնարկել Մայր բուհի 100-ամյա հոբելյանը՝ հավուր պատշաճի կազմակերպելու և նշելու ուղղությամբ: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
