«Սա օրենքի պահանջ է». Արման Մելիքյան
![]() Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշեցնում եմ՝ ՀՀ պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակների ղեկավարներին, որ նրանք օրենքով պարտավորված են իրենց հանրային ելույթներում հանդես գալ գրական հայերենով: Սա օրենքի պահանջ է, որի խախտումը ենթադրում է նաև օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվելու հեռանկար: Հոդված 3. Քաղաքացիների լեզվական պարտականությունները՝ Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին: Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել գրական հայոց լեզվի անաղարտությունը»: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
