«Ոչ ոք չցանկացավ պաշտպանել ռեկտորին». Գեղամ Ադյան
![]() Ուսանող, ակտիվիստ Գեղամ Ադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պաշտոնական հայտարարություն Մեր երկօրյա ակցիաների շարքը ցույց տվեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չունի ցանկություն արձագանքելու մեր խնդիրներին և այդպես էլ մեր կողմից ուղարկված նամակներին ոչ մի պատասխան չեղավ։ Իսկ ԵՊՀ ռեկտորի հայտարարությունը ցույց տվեց, որ մեր պահանջը առավել քան ճիշտ է։ ԵՊՀ ռեկտորը մեր ակցիաներին լուրջ չի վերաբերվում և անգամ ծիծաղում է այն հանգամանքի վրա, որ մի քանի տասնյակ ուսանողներ բողոքում են իրենից։ Նմանատիպ վերաբերմունքը ուսանողների հանդեպ հաստատում է մեր այն պնդումը, թե ռեկտորը տարիներ շարունակ դրսևորել է հակաուսանողական վարքագիծ։ Հավելում՝ անգամ մեկ ուսանողի ձայնը պետք է լինի լսելի։ Արամ Սիմոնյանը սխալվում է, որ ունի որևիցե հանրային աջակցություն, քանզի լրատվականներից մեկը ժամեր շարունակ փնտրել է այնպիսի մի համալսարանականի, որը կխոսի ռեկտորի օգտին և չի գտել։ Ոչ ոք չցանկացավ պաշտպանել ռեկտորին։ |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
