«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել Մհեր Ղազարյանի լուսանկարների ցուցահանդեսը
![]() «Նարեկացի» արվեստի միության ֆեյսբուքյան էջում գրված է. ««Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Մհեր Ղազարյանի լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվեցին ինչպես Մհեր Ղազարյանի աշխատանքները, այնպես էլ ընթերցվեցին նրա ստեղծագործությունները: «Այսօր մեր հարկի տակ շա՜տ լուսավոր ցուցահանդեսի բացում է. ձեզ ենք ներկայացնում երիտասարդ լուսանկարիչ Մհեր Ղազարյանի աշխատանքները: Մհերի բնության հետ կապն ու սերը դեպի բնությունը արտացոլված են նրա լուսանկարներում: Այս աշխատանքները նրա էությունը ներկայացնելու մի փոքրիկ մասն է. ցավոք, Մհեր Ղազարյանն այսօր մեզ հետ չէ, սակայն մեզ է թողել ահռելի աշխատանքներ իր ստեղծագործական կյանքից»,- նշեց «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների պատասխանատու Լիլիթ Վարդումյանը: Ցուցահանդեսին խոսքով հանդես եկավ նաև «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական խորհրդատու Դանիել Երաժիշտը: «Կարծես ես ճանաչել եմ Մհերին. նրան չեմ տեսել, սակայն նրա արվեստի միջոցով ինձ թվում է, որ մենք ընկերներ ենք եղել, քանի որ ընդհանուր բան ունենք՝ հայրենասիրությունը: Այս նկարների միջոցով կարելի է թափանցել նրա ներաշխարհն ու ասել, թե ուր էր նայում նրա աչքը: Այսօր խոսքն անմահության մասին է , ոչ թե մահվան...»»: ![]() ![]() |

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
194Երեկ, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
196Երեկ, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
17424.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
16224.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
17424.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
73923.10.2026, 08:49


