«Գուցե այդ հեղափոխական օրենքով բարձրացնեք ուսուցիչների խղճուկ աշխատավարձերը». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է, որ ունենալու ենք կրթության մասին հեղափոխական օրենք: Իշխանափոխությունից հետո անցած 9 ամսում կրթության ոլորտում ոչ մի բարեփոխում չեղավ, հիմա հեղափոխական օրենքով ցնցելո՞ւ եք համակարգը: Գուցե այդ հեղափոխական օրենքով բարձրացնեք ուսուցիչների խղճուկ աշխատավարձերը, 12-ամյա կրթությունը վերափոխեք, կրկնուսուցությունը վերացնեք, քոլեջներում սովորողները դասի գնան, ոչ թե միայն մատյաններում հաշվառված լինեն, համալսարանական կրթության ցածր որակը մի քիչ բարձրանա: Բավ է, որ դպրոցների տնօրենները ձևականորեն ընտրվեն, իրականում՝ նշանակվեն իշխանավորների կողմից, ու հետո այդ տնօրեններն իրենց դպրոցներում ֆեոդալ դառնան: Երբ այս ամենը փոխվի, կասեմ՝ հեղափոխությունը կրթության ոլորտում տեղի ունեցավ: Թե չէ հեղափոխություն բառը հարկի-անհարկի հոլովում եք»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
