Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 11 մայիսի, 2024 թ.

«Պարոն Փաշինյան, ինչո՞ւ ոչ բոլոր դպրոցներին են բաժանել հունվարի աշխատավարձը, ավելի ճիշտ` գրոշները». Լուսինե Հարոյան

512
Շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ., 15:15
«Պարոն Փաշինյան, ինչո՞ւ ոչ բոլոր դպրոցներին են բաժանել հունվարի աշխատավարձը, ավելի ճիշտ` գրոշները». Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն որերորդ ուսուցիչն է ինձ դիմում, որ դեռ չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը!!!
Պարոն Փաշինյան, ինչո՞ւ ոչ բոլոր դպրոցներին են բաժանել հունվար ամսվա աշխատավարձը, ավելի ճիշտ՝ գրոշները:
Բյուջեում փող չկա՞: Բայց այդ նույն բյուջեում, պարզվեց, հսկայական միջոցներ կային 2 ամիս աշխատածների 13-րդ աշխատավարձի, քարտուղարուհիների պարգևատրման, պաշտոնյաների ինքնապարգևատրման համար: Եվ դուք միանգամայն նորմալ համարեցիք պետական միջոցների նման մսխումը, որը սոցիալական աղաղակող անարդարության ևս մեկ դրսևորում էր և որը դուք արդարացրիք:
Ինչպե՞ս բացատրել նման խայտառակ վերաբերմունքը երկրի համար կարևորագույն այս ոլորտի հանդեպ: Սրանում է՞լ է նախկին իշխանությունը մեղավոր, թե՞ իներցիայով է, թե՞ օրենքի շրջանակում է ամեն ինչ:

Ուսուցչի և կրթության հանդեպ նման վերաբերմունքն ուղիղ ճանապարհ է դեպի ազգի դեգրադացում և երկրի կործանում:
Երբ Ճապոնիայի վարչապետին հարցրին, թե ինչո՞ւմն է ճապոնական հաջողության գաղտնիքը, նա պատասխանեց. «Մենք ուսուցչին տվել ենք կայսեր չափ պաշտամունք, պատգամավորի չափ աշխատավարձ, նախարարի չափ լիազորություն»: