Երևան`   +26 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

Այգեստանի դպրոցում պարսկերեն կդասավանդեն

708
Հինգշաբթի, 07 փետրվարի, 2019 թ., 21:20
Այգեստանի դպրոցում պարսկերեն կդասավանդեն

Արարատի մարզում գտնվող Այգեստանի միջնակարգ դպրոցում երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան օտար լեզուներին՝ ռուսերենին, անգլերենին և գերմաներենին զուգահեռ սովորել նաև պարսկերեն։

Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից: Պարսկերենի դասընթացը դպրոցում կանցկացնի Ջորջ Աբրահամյանը։ Նշենք, որ երեխաները պարսկերեն կուսուցանեն կամավոր և անվճար, հովանավորում է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը: