Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է
![]() Այս նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ-ի փետրվարի 7-ից, ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառումով, որով ի պաշտպանություն վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության, կոչ էր արվում փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարական գործիչներ: Հատկանշական է նաև, որ հաղթահարված են տեխնիկական ու ծրագրային խոչընդոտները՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից արդեն կարելի է գրել մեսրոպատառ հայերեն: Նախաձեռնության բոլոր անդամների ու մեր տեսակետները կիսողների անունից մեկ անգամ ևս կոչ ենք անում թեʹ պետական, թեʹ մասնավոր կազմակերպություններին, անհատներին համացանցում հայերեն գրել, բացառապես մեսրոպատառ: Հաշվի առնելով փաստը, որ հատկապես դպրոցահասակների շրջանում դեռևս գերիշխող է ոչ մեսրոպատառ հայերենը և մտահոգված լինելով նմանատիպ այլ փաստերի առկայությամբ, հայտնում ենք մեսրոպատառ հայերենի պաշտպանությանն ուղղված ցանկացած տեսակի օրենսդրական նախաձեռնության քննարկմանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին:
Համացանցում հայատառ գրելու հասարակական նախաձեռնություն |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
