«Կունենանք հիմնովին վերանորոգված 7 ավագ դպրոց». ԿԳ նախարար
![]() ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը սոցկայքի իր էջում գրել է. «Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսում ենք սկսել թվով 7 ավագ դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքներ։ Այս աշխատանքների արդյունքում կբարձրացնենք դպրոցների սեյսմականության մակարդակը, կբարեկարգենք տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլ.մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգենք սպորտային հրապարակներն ու կստեղծենք նորերը։ Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։ Մեր նպատակն է, որ մեր երեխաները այլևս չհաճախեն ահա այսպիսի վիճակում գտնվող դպրոցներ, և փուլ առ փուլ գնալու ենք այդ ճանապարհով։ Այս տարի կսկսեն վերանորոգվել հետևյալ ավագ դպրոցները՝ Երևանի Ա․ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց Երևանի Տ․Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոց ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու ակադեմիական վարժարան» ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի Ա․Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց» ՀՀ Գեղարքունիքի մարզի «Սևանի ավագ դպրոց»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
