ԵՊՀ գիտաշխատողները բողոքի ակցիա են իրականացնում
![]() ԵՊՀ-ն ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մի շարք գիտաշխատողներ բողոքի ակցիա են իրականացնելու: Այս պահին նրանք քայլերթով շարժվում են դեպի ՀՀ կառավարության շենք՝ պահանջելով անվավեր ճանաչել 2018-ի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019-ի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշումը: «Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018-ի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019-ի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը: Ըստ ԵՊՀ գիտաշխատողների՝ ընդունված որոշումը բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը: Այդ առիթով համալսարանում արդեն եղել են քննարկումներ, որոնց ընթացքում աշխատակիցները հայտնել են իրենց դիրքորոշումը և այսօր որոշել են բողոք-առաջարկությունով դիմել պատկան մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
