«Անվանումից նկատեցիք, որ մենք Վրաստանին ենք կրկնօրինակում». Սերոբ Խաչատրյան
![]() Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (անվանումից նկատեցիք, որ մենք Վրաստանին ենք կրկնօրինակում՝ միավորելով կրթությունը, մշակույթը, սպորտը) վերացնում է դպրոցների ավարտական քննությունները։ Վրաստանում դպրոցականները հանձնում էին 8 ավարտական քննություն, որից 4-ը 11-րդ դասարանում, 4-ը՝ 12-ում։ 2020-ից այլևս քննություն չի լինելու։ Դրական թվանշան ստացողներն ավարտելու են դպրոցը։ Փոխարենը նախարարությունը փորձելու է նույնացնել դպրոցական ծրագրերն ու ընդունելության քննությունների պահանջները։ Իհարկե, այս փոփոխությունն ուղեկցվում է շուրջ տասը փաթեթների ընդունումով։ Նախարարն ասում է, որ իրենք կարևորելու են գիտելիքն ու հմտությունները, ոչ թե քննությունները։ Ըստ նախարարության, Վրաստանը դառնալու է տարածաշրջանի կրթական առաջատարը։ Տեսնենք։ Իսկ աշակերտները ցնծում են։ Նրանցից շատերն իրենց հեռախոսներում դրել են ԿԳՄՍ նախարարի լուսանկարը։ Վերջը լավ լինի»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
