«Ուզում եմ, որ քննարկման հարց դառնա մեր ԱԱԾ ոլորտի մասնագետներ պատրաստելու խնդիրը». Նարինե Դիլբարյան
![]() Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետյունն 1991-ի անկախության հանրաքվեից հետո ձեռնամուխ եղավ ինքնիշխանություն ապահովող կառույցների ստեղծմանը, պետականաշինությանը: Շատ քայլեր կատարվեցին, մեծ հաջողություններ նաև ցավալի սխալներ, անցանկալի բացթողումներ: Թավշյա հեղափոխությունից հետո բացթողումները լրացնելու հանրային լուրջ ու արդար պահանջ կա: Մարտավարական և ռազմավարական խնդիրների օրակարգեր են ձևավորվում: Այդ տեսանկյունից ուզում եմ, որ քննարկման հարց դառնա մեր ԱԱԾ ոլորտի մասնագետներ պատրաստելու խնդիրը: Ցավոք և անհասկանալիորեն ցայսօր մենք չունենք այս գերկարևոր ոլորտի երիտասարդ մասնագետների պատրաստման հատուկ մասնագիտացված կրթօջախ: Ռազմական ինստիտուտ ստեղծեցինք, և այսօր մեր հայ զինվորականներն իրենց պատրաստվածությամբ հույժ մրցունակ են միջազգային ասպարեզում, ոստիկանության դպրոց ունենք: Բայց Ազգային անվտանգության ոլորտի մասնագետներ պատրաստելու համար մեր կադրային հույսը օտար երկրներում, հիմնականում Ռուսաստանում գործող կրթական հաստատությունների վրա է: Համոզված եմ, որ ազգային անվտանգությունն այն գերզգայուն ոլորտն է, որտեղ օտար ազդեցությունները, կողմնորոշումները և արժեբանությունը չափազանց կարևոր են և վտանգավոր: Կարծում եմ՝ առկա ներուժով անգամ կարելի է Ազգային անվտանգության ՀՀ բարձրագույն դպրոց հիմնել, անգամ շատ ավելի արդյունավետ կլինի դրսից հրավիրված մասնգետների Հայաստան կանչելը, քան մեր երիտասարդներին Մոսկվայում կամ Օրյոլում կրթելն ու պատրաստելը: Ընդ որում պետք է տարբեր երկրների ԱԱ ոլորտի փորձը հաշվի առնելով համակշռել տարբեր մասնագետների ներուժը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս: Մեր ազգային անվտանգության գերակայություններն ու մարտահրավերները միայն Հայաստանում կարող են լավագույնս որոշվել և իրագործվել»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
