Սաակաշվիլին սպառնացել է իշխանափոխություն անել 72 ժամում
![]() Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան և իշխանափոխություն անել: Այս մասին նա հայտարարել է Rustavi 2 հեռուստաալիքի եթերում: Սաակաշվիլին հայտնել է, որ կվերադառնա հայրենիք, երբ վստահ լինի, որ «Վրաստանի ակտիվ մասն ու ընդդիմությունը» կկարողանան ապահովել երկրում 72-ժամյա ազատ տեղաշարժը: «Խաղաղ ճանապարհով իշխանափոխության սցենար կլինի»,- նշել է նա: Վրաստանի նախկին նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է իշխանություններին «ոչնչացնել առանց ողբերգության, բռնության և զոհերի»: 2018-ի նոյեմբերին Սաակաշվիլին Վրաստանի բնակիչներին կոչ էր արել չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները՝ դրանք ոչ լեգիտիմ անվանելով: Սաակաշվիլին իշխանության էր անցել 2004-ի ընդդիմության ցույցերի արդյունքում, որից հետո՝ 2007-ին, ինքնակամ հեռանալու որոշում էր կայացրել, 2008-ին կրկին ընտրվել է երկրի ղեկավարի պաշտոնում, սակայն 2013-ին լքել է Վրաստանը՝ չսպասելով պաշտոնավարման ավարտին և հայտարարելով, որ իր կուսակցությունն ընդդիմություն է դառնում: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
