Վենեսուելայում ընդդիմության առաջնորդն իրեն նախագահ է հռչակել. նրան աջակցել է Թրամփը
![]() Վենեսուելայի Ազգային ասամբլեայի (խորհրդարան) ղեկավար Խուան Գուաիդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրան ճանաչում է որպես օրինական նախագահ, հաղորդում է BBC-ն: Ելույթ ունենալով Կարակասում՝ բազմահազարանոց ամբոխի առջև, Գուաիդոն հայտարարել է, որ ստանձնում է նախագահի պարտականությունները, որպեսզի «վերջ դնի բռնի իշխանությանը, ձևավորի անցումային կառավարությունն ու ազնիվ ընտրություններ անցկացնի»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ: «Վենեսուելայի ժողովուրդը հանդես եկավ Մադուրոյի և նրա ռեժիմի դեմ և ազատություն ու օրինականություն պահանջեց»,- պարբերականը մեջբերում է նրա խոսքը: Պարբերականը նշում է, որ 35-ամյա Գուաիդոն հայտնի կերպար չէր Վենեսուելայի քաղաքականության մեջ, քանի դեռ չէր զբաղեցրել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող խորհրդարանի ղեկավարի պաշտոնը: Խորհրդարանում աշխատանքի ընթացքում Գուաիդոն Մադուրոյի վարչակազմի հետ կապված կոռուպցիոն մի շարք գործեր է բացահայտել: Գուաիդոն կրթությամբ ինժեներ է, ուսանողական տարիներին քաղաքական ակտիվիստ է եղել, ղեկավարել է Ուգո Չավեսի սոցիալիստական կառավարության դեմ ցույցերը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
