Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորները» պահանջում են Մակրոնի հրաժարականը
![]() Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» 10-րդ «հոբելյանական» բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներին չի հաջողվել 1 միլիոն մարդու հանել փողոց, ինչպես և նախապես հայտարարվել էր, հաղորդում է Infox-ը: Պարբերականի խոսքով՝ ֆրանսիացիների պահանջներն օր օրի ավելանում են: Թվով 10-րդ բողոքի ակցիայի ժամանակ, Ֆրանսիայի ՆԳՆ-ի հաղորդմամբ, ողջ երկրի տարածքում ցույցի է դուրս եկել 84 հազար մարդ: Ընդ որում, Փարիզում հավաքվել է 7 հազար մարդ, Թուլուզում՝ 10 հազարը: Բացի այդ, ցուցարարները մերժում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ քաղաքացիական երկխոսություն սկսելու մասին գաղափարը, և պահանջում են նրա հրաժարականը: Ցույցերի ընթացքում մոտ 30 մարդ է ձերբակալվել: «Դեղին բաճկոնավորները», պարբերականի խոսքով, նոր «թշնամի» են ձեռք բերել: Նա երկրի ՆԳՆ ղեկավար Քրիստոֆ Քասթաներն է, ում ցուցարարները մեղադրում են ոստիկանությանը քաղաքացիների նկատմամբ ճնշում գործադրելու հրամաններ արձակելու համար: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
